Օպերայի տարածքում սկսել են մշակել հողը. Կանաչապատումը մոտ է (տեսանյութ)
20/03/2019 18:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Aysor.am: Օպերայի տարածքում սկսվել է ապամոնտաժված սրճարանների փոխարեն կանաչապատման գործընթացը։
Քանդման աշխատանքներն իրականացնող ընկերության գլխավոր ինժեներն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ սկսել են հողը մշակելու գործընթացը։
«Քանի որ այստեղի հողը, այսպես ասած, մեռած էր, հողը գնում է մշակման, պլանիրովկան արվում է, արդեն սև հողը լցվում է, կանաչապատումը կարվի», – ասաց նա։
Քաղաքացիները դեմ են, որ սրճարանների ապամոնտաժումն անվանում են քանդել։
«Ի՞նչ քանդել, մարդիկ սարքում են» , – ասում է քաղաքացիներրից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում
Հետևեք մեզ նաև Telegram-ում