«Գարեգին Նժդեհ»-ը պահանջում է Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետ՝ տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի տան առջև մահվան ելքով տեղի ունեցած միջադեպը: Լիսկայից ամեն ինչ սպասելի էր, բայց ցինիզմի և ամենաթողության այսպիսի դրսևորման բանը դեռ չէր հասել:

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանից առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել գլխակեր մարզպետին, ում հետ կապված երեկվա դեպքն ապացուցեց, որ նա, իրեն անպատիժ զգալով, սպառնալիք է ոչ միայն պետության անվտանգությանը /հիշենք, օրինակ, Սյունիքի արոտավայրերը պարսիկներին տրմադրելու հարցը/ այլև մեծ վտանգ է ներկայացնում ՀՀ քաղաքացիների կյանքին: Իսկ վերջում ինչպես միշտ պարզվում է, որ «մեղավորը» թիկնապահ Զարզանդն է․․․»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում