Տիգրան Սարգսյանը դիմել է դատախազություն

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է ստացել վարչապետ Տիգրան Սարգսյանից:
«Սահմանված կարգով դրան ընթացք կտրվի»,-Aysor.am-ի փոխանցմամբ այս մասին  հայտնել է գլխավոր դատախազի օգնական Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դատախազություն է դիմել «Հետք»-ի «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հրապարակման կապակցությամբ:

«Վարչապետը դիմել է դատախազություն, որպեսզի վերջինս ուսումնասիրի և քննության առնի հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը»,-ասաց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:

Նրա խոսքով, միաժամանակ վարչապետը հայտարարել, որ Կիպրոսում կամ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել և որևիցե մեկին իր անունից կազմակերպություն գրանցելու լիազորագիր չի տվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում