Ինչո՞ւ ես անցավ մեծ գլուխդ դնում ցավի տակ . Գագիկ Շամշանը` Պետրոս Ղազարյանին
Նմանատիպ
Սյունիքի մարզում տեղի ունեցած կրակոցները բուռն քննարկամն առարկա են դարձել համացանցում:
Անդրադառնալով այս թեմային լրագրող Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասված է.
«Սյունիքի մարզպետին FB ում երկու մարդ են պաշտպանում. Մենուան ու Շամշյանը։ Իբր հարձակվել են մարզպետի տան վրա, դե խեղճ Զարզանդն էլ ընդամենը մեկին սպանել ա, երկուսին ծանր վիրավորել։ Տարօրինակ հարձակում։ Ես քծնողներին, քծնելով կարիերա անողներին հասկացել եմ, բայց արյան, մահվան վրա…հայերենս չի ներում բնութագրեմ»:
Ի պատասխան Պ. Ղազարյանին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պետրոս ջան, ուղղակի ապշում եմ…հիմա որ ասեմ’ կասես ասեց: Ախր տգիտությունն էլ չափ ու սահման պիտի ունենա: Ախր, ինչու ես անցավ մեծ գլուխդ դնում ցավի տակ: Որտեղ կարդացիր, որ ես պաշտպանում եմ Սյունիքի մարզպետին, որի «քաջագործությունների» մասին տարիներ շարունակ բարձրաձայնել եմ:
Այն մարզպետին, որի տանը մեծ քանակությամբ զենքի, նրա անպարկեշտ արտահայտությունների մասին առաջինը ես բարձրայնեցի, քո ղեկավարած ծրագիրն էլ դրան անդրադարձավ:
Բա լավ, ուր էին լրագրողներդ, այ կներես արտահայտությանս համար’ «գործընկեր», ինչու չէիր ուղարկել Սյունքի’ դեպքը լուսաբանելու: Վախեցել էիր: Եթե պաշտպանելուց լինեի, չէի խոսա դրա մասին, քեզ էլ հնարավորություն չէի տա «սուրբ» երևալու և ուրիշի հաշվին վարկանիշ հավաքելու: Մի բան գրելուց առաջ գոնե կես րոպե մտածում ես… չնայած ում ինչ եմ ասում: Մտածելու համար ուղեղ ա պետք, ինչը քո դեպքում ի սպառ բացակայում է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում