Գործադիր մարմինը պատժիչ մեքենա չէ. Հանցագործությունների համար ունենք լիազոր մարմիններ, որոնք զբաղվում են այդ հարցերով

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հերքում է տեղեկությունները, թե ՀՀԿ-ն այսօր Գործադիր մարմնի նիստ է գումարելու’ քննարկելու նախօրեին Գորիսում տեղի ունեցած միջադեպը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարցը: Նա տեղեկացրել է, որ ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը տեղի կունենա հունիսի 6-ին:

«Գործադիր մարմինը պատժիչ մեքենա չէ, գործի հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է: Նրանք, ովքեր հանցանք են կատարում, պետք է պատժվեն: Հանցագործությունների համար ունենք լիազոր մարմիններ, որոնք զբաղվում են այդ հարցերով»,-Panarmenian.net-ի փոխանցմամբ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բուդաղյաններից մեկը Գորիսի գնդի նախկին հրամանատարն է, ով այժմ ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, իսկ մյուսը’ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում