ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ստամբուլում Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ որոշումը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, պետք է ներկայացվի ու հաստատվի ոլորտային կոմիտեի նիստում։ Ռիա նովոստիին հայտնել են միջազգային կազմակերպությունից։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարը հնարավոր է թանգարանի կարգավիճակը փոխի՝ դառնալով մզկիթ անվճար մուտքով։
«Բոլոր որոշումները, որոնք վերաբերում են Համաշխարհային ժառանգության պահպանության Կոնվենցիային, ընդունվում են Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից։ Երբ այդ Կոնվենցիայի մասնակից պետությունը որոշում է անվանափոխել օբյեկտը, այն պետք է այդ փոփոխությունը ներկայացնեի Կոմիտեի հաստատմանը»,- ասել են կազմակերպությունից։
Նշվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն զբաղվում է Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմամբ, բայց որևէ կերպ չի կարող կանխատեսել նրա որոշումը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում