Խորվաթիան Հայաստանում նոր դեսպան ունի
Նմանատիպ
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպան Իվան Ստարչևիչին (նստավայրը՝ Աթենք)’ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխարտգործնախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-խորվաթական հարաբերությունները առաջընթաց կարձանագրեն: Փոխարտգործնախարարը նաև հավելեց, որ Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բազմոլորտ համագործակցության ամրապնդումը, ինչը բխում է մեր երկրների ու ժողովուրդների փոխադարձ շահերից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ստարչևիչը նշեց, որ հնարավոր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել ակտիվացման և փոխգործակցության ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդման, միջխորհրդարանական և առևտրատնտեսական կապերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, գիտակրթական, մշակույթի ոլորտներում փոխգործակցության խորացման հարցերը: Անդրադարձ կատարվեց նաև Եվրամիության հետ փոխգործակցության հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում