Սերժ Սարգսյանը չի ընդունել Սուրեն Խաչատրյանին

Այսօր Երեւան է եկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ փորձել է հանդիպել ՀՀ ղեկավարության առաջին դեմքերին, սակայն ապարդյուն, նրան չեն ընդունել ոչ ոք, առաջին հերթին՝ ՀՀ ղեկավար Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է Hayeli.am-ը:

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է տեղեկություններ են շրջանառվում, որ այսօր Խաչատրյանը նաեւ հրաժարականի դիմում է ներկայացրել,գրվում է, որ նա այդ քայլին դիմել է որդու ձերբակալությունից անմիջապես հետո՝ քաջ գիտակցելով, որ այդպիսի պահանջ իր առջև կդնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում