Կենսաթոշակառուների անունները կարող են դուրս մնացած լինել ցուցակներից

Սկսվել է հունիս ամսվա կենսաթոշակների վճարումը, որի ժամանակ հնարավոր են դեպքեր, երբ կենսաթոշակառուների անունները դուրս մնացած լինեն կենսաթոշակների վճարման ցուցակներից, գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում.

«Այս մասին երեկ տեղեկացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը։ Պատճառը սոցիալական ապահովության պետական ծառայությունում տեխնիկական վերազինման եւ կենսաթոշակների վճարման ցուցակների գործընթացի վերակազմակերպման, տեղեկատվական կանոնակարգման եւ ճշգրտման աշխատանքներն են։ Ուստի, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ շահառուների անունները դուրս մնացած լինեն կենսաթոշակների վճարման ցուցակներից»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում