Սուրիկ Խաչատրյանին մեդալ կտան

Մինչև նախաքննության ավարտը իր լիազորությունները կասեցնելու մասին Սյունիքի մարզպետ Մուրիկ Խաչատրյանի տարածած հայտարարությունը «ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը համարում է հանցագործության հովանավորության լավագույն տեքստը: «Նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետը թող կարդան ու ամաչեն համակարգի այս պատկերից: Հանցագործության մեջ կասկածվող մարդը կարող է իր լիազորությունները դադարեցնել մինչև նախաքննության ավարտը ու գնալ իր վաստակած հանգստին՝ այդ ընթացքում «մեծահոգաբար» չկատարելով մարզպետի լիազորությունները:

Սուրիկ Խաչատրյանի տարածած այդ խայտառակ տեքստը վկայում է այն մասին, որ Հայաստանում օրենքի տառը անգամ չի գործում: Մարդը, որ հանցագործության բան պատճառն է, կոնֆլիկտի կողմն է եղել, ե որի համար տեղի է ունեցել մարդասպանություն, կարող է իրեն իրավունք վերապահի լիազորությունները դադարեցնել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Ստյոպա Սաֆարյանը: Նա համոզված է, որ մարզպետը նախաքննության ավարտից հետո շարունակելու է պաշտոնավարել. «Կասկած չունենաք, որ Սյունիքի մարզպետը կպատժվի: Հսսկառակը՝ կխրախուսվի հերթական մեդալով, միգուցե՝ արիության: Ամբողջ մեղքը կբարդեն սպանվածի վրա ու հայդե՝ դեպի «ապահով Հայաստան»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում