Անասնագողություն Տավուշում

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը գողացել են Գագիկ Սարուխանյանի 2 կովը, հորթը և խոզը: Խոզը սնվել է կովի կաթով և այդ պատճառով հեռացել է կովերի հետ: Գողացել են նաև Սարուխանյանների մոզին, սակայն անասունը հետ է վերադարձել:

Ոսկեվանի գյուղապետարանից «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ անասնագողության հետքերը տանում են դեպի Ադրբեջանի սահմանամերձ տարածք: Գագիկ Սարուխանյանի առանձնատունը Ոսկեվանի այդ թաղամասի վերջին տունն է, դրանից 3 կմ հեռավորությամբ Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղն է: Գագիկ Սարուխանյանը և նրա կինը՝ Մարինե Ալավերդյանը, ունեն 5 զավակ, որից 2-ը’ անչափահաս:

Ամենափոքրը՝ Հովհաննեսը, 10 տարեկան է: Նա վախենում է իրենց խարխուլ առանձնատան ճեղքերով ներս մտնող օձերից: Այդ առանձնատունն ունի վթարայնության 4-րդ կարգ: Մեծ ճեղքի պատճառով առանձնատան 3 սենյակներից մեկն անբնակ է, մնացած երկու սենյակներում առաստաղը և հատակը հեռացած են տան պատերից: Մարինե Ալավերդյանը իրենց տան հիմնանորոգմանն աջակցելու խնդրանքով դիմել է Տավուշի մարզպետարան, որտեղից հայտնել են, թե Տավուշի մարզում վթարային տների տերերին աջակցության ծրագրեր չեն իրականացվում: Իսկ անասնագողության հետևանքով վթարային տանն ապրող կարիքավոր ընտանիքը մնաց առանց գոյության միջոցների:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում