Իմ և իմ պես շատերի հերոս հորս մարդասպանը դեռևս ազատության մեջ է…
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Facebook: Ես Հայկուհի Մուրադյանն եմ ազատամարտիկ դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի դուստրը: 6 տարի առաջ հորս` Արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանին դավադրաբար սպանեցին հենց մեր գյուղում աշխատանքային պարտականությունները կատարելիս: Ցավոք սպանությունը մինչ օրս բացահայտված չէ: Չնայած պետական ամենաբարձր մակարդակավ տրված բոլոր խոստումներին` քրեական գործը կարճվել է: Իմ և իմ պես շատերի հերոս հորս մարդասպանը դեռևս ազատության մեջ է և դեռ պարզ չէ քանի հերոսի կյանք կարող է խլել դավադիր ձեռքից արձակված գնդակը…
Ես, իմ ընտանիքը, մեր բոլոր ընկերները հանգիստ չենք գտնելու մինչև այս գործը չբացահայտվի և մեղավորները չստանան իրենց հարիր պատիժը:
Բոլոր նրանց, ում համար արդարությունը լոկ բառ չէ, կոչ եմ անում վաղը` ապրիլի 2-ին ժամը 15:00-ին միանալ մեզ` ՀՀ դատախազության շենքի դիմաց` արդարության վերահաստատման պահանջով:
Արդարությունդ կանչում է ՊԱՊ …
Հետևեք մեզ նաև Telegram-ում