Եվրոպայում շարունակվում են ուժեղ անձրևներն ու ավերածությունները (լուսանկարներ)

Եվրոպայի մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Չեխիայում, հորդառատ անձրևները չեն դադարում:

Գերմանիայի հարավ-արևելքում գտնվող Պասսաու քաղաքում ջրի մակարդակը սահմանել է նոր ռեկորդ, որը չէր գրանցվել սկսած 16-րդ դարից:Այս մասին հայտնում է Rofnews-ը:

Չեխիայում զոհվել է 7 մարդ ,Ավստրիայում` 2-ը , կան անհետ կորածներ։

Չեխիայի իշխանությունները ջրի մեծ պաշարներ են բաց թողել ջրամբարաներից, որպեսզի թուլացնեն մայրաքաղաք Պրահային ուղղված ջրի հոսքը:

Բացի փրկարարներից, կազմավորվել են նաև կամավորական ջոկատներ, որոնք մետաղյա պատնեշներ ու ավազով լի պարկեր են տեղադրում՝ ջրի մակարդակի բարձրացումից Պրահան և դրա շինությունները պաշտպանելու համար: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում