Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը լկտիության վերջին աստիճանն է

«Ես հիմա նոր գրքի համար նյութեր եմ հավաքում, վախենում եմ, չգիտեմ, ինչպես կոչեմ, արդեն հինգ հարյուր էջ եմ գրել, բոլորը Հայաստանում կատարված հանցագործությունների՝ սպանությունների, գողությունների և այլնի մասին»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը: 

Անդրադառնալով Գորիսում կատարված դեպքերին՝ նա նշեց, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին չի ճանաչում: «Ս. Խաչատրյանին ծանոթ չեմ անձնապես, և իր մասին վերջնական բան ասելու բարոյական իրավունք չունեմ, եթե իմ ձեռքին չկա փաստ: Իմ հասկանալով՝ գնացել են խմելու, վիճել են, ինչ-որ մեկը Ս. Խաչատրյանից հաշիվ է պահանջել, որից հետո նա հեռացել է, հետո Ս. Խաչատրյանը քնել է, փառք Աստծո, որ քնած է եղել, թե չէ երեքի տեղը քսան կրակոց կլիներ, նրա քնած ժամանակ մարդ է սպանվել, հենց իր տան բակում և նա չի արթնացել: Սա նույնիսկ գողական աշխարհի ռազբորկա չի, որովհետև նրանք կիսելու մեծ բաներ չունեն»,-ասաց նա: Այս մաիսն հայտնում է Aysor.am-ը:

Ս. Գալոյանը կարդաց Ս. Խաչատրյանի կողմից երեկ տարածված հայտարարության տեքստը: Ինչպես հայտնում է Panorama.am- ը, «Նորմալ երկրում, նորմալ մարդը կհայտարարեր, որ հրաժարական եմ տալիս, քանի որ իմ առանձնատան բակում կրակոցներ են եղել, մարդ է սպանվել: Բայց ոչ: Նա հայտարարեց, որ որոշել է թողնել մարզպետի իր լիազորությունները մինչև նախաքննության ավարտը: Սա լկտիության ամենավերջին աստիճանն է: Մարդ կարող է լինել լկտի’ բայց այս աստիճանի՞»,- խոսելով հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին, ասաց քրեական թեմաներով գրող Սերգեյ Գալոյանը:

Ինչ վերաբերում է Ս. Խաչատրյանի այն հայտարարությունը, թե իբր քնած է եղել, գրողը հարցադրում արեց. «Ո՞ւմ եք դրել բանջարաբոստանային կուլտուրայի տեղ»:

Նրա բնորոշմամբ, տեղի ունեցածն ընդամենը «խուժանական հաշիվ մաքրել է»: Ս. Գալոյանի կարծիքով, այդ միջադեպին իր ճանաչած հայ քրեական հեղինակությունները, որոնք թեև դրսում են ապրում, չեն խառնվի, քանի որ տեղի ունեցածը «ցածր մակարդակ է»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում