Ծառուկյանի «խաղը»

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտնվել է երկու քարի արանքում ու կարծես թե վերջնականապես չի կողմնորոշվում իր անելիքների մեջ. մե՛կ այլընտրանք է, մե՛կ էլ իշխանական հարթակներում:

Վաղուց է հայտնի, որ ԲՀԿ-ն բաժանված է երկու մասի. մի կողմում գործարար հատվածն է, մյուս կողմում՝ քաղաքականացված մասը: ԲՀԿ-ական աղբյուրները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Ծառուկյանը փորձում է երկու կողմին էլ գոհացնել՝ նրանց մշտապես իրարամերժ խոստումներ տալով: Գործարար, ձայն բերող հատվածին ամեն ընտրությունից առաջ Ծառուկյանը վստահեցրել է, որ հաշվված օրեր հետո իշխող կոալիցիայի մաս են կազմելու, իսկ նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի թեւին հավատացրել է, թե առճակատման է գնալու:

Բայց արդյունքում երկու կողմին էլ «մատ անելով»՝ Ծառուկյանն իրականում իր խաղն է առաջ տանում՝ զարգացնելով սեփական բիզնեսը եւ անձնական պատասխանատվություն չկրելով թիմի համար: Ավելին, Ծառուկյանն անգամ չի ընդունում իր թիմակիցներին. Լավագույն դեպքում նրա հետ մի քանի ԲՀԿ-ականներ են շփվում. թեեւ խոսնակը հերքում է այս լուրերը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում