Սուրիկ Խաչատրյանն անհետացել է
Նմանատիպ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն անհետացել է. գրեթե ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրի մասին: «Սառեցված պաշտոնով» մարզպետը մտավախություն ունի, որ կարող է գնալ որդու հետեւից՝ կալանավայր:
Երեկ Գորիս քաղաքում տեղի է ունեցել Ավետիք Բուդաղյանի հուղարկավորությունը: Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Գորիսի գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանից, գոնե ինքը հուղարկավորության ժամանակ Սուրեն Խաչատրյանին չի տեսել. «Ես չեմ տեսել: Այնքան մարդ կար այնտեղ»: Թեեւ դժվար չէ պատկերացնել, թե Բուդաղյաններն ինչ կանեին Խաչատրյանին:
…Երեկ պաշտոնապես հաստատվեց նաեւ «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությունն այն մասին, որ ե՛ւ Խաչատրյանի որդին, ե՛ւ թիկնապահը քննիչների մոտ «իրենց վրա են վերցրել» կրակոցները: Երկուսն էլ ասել են, թե «ես եմ արել», ինչի արդյունքում նրանց մեղադրանքը լրացվել եւ խստացվել է:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում