Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չեխիայի դեսպանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չեխիայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Ինչպես տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ-չեխական հարաբերությունների ամրացմանն ուղղված դեսպանի ջանքերի ու նվիրված աշխատանքի համար՝ նշելով, որ այս տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել:

Դեսպան Պետր Միկիսկան կարևորել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարումը նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ հանգուցալուծման գործում:

Երկուստեք անդրադարձ է կատարվել տնտեսական, գիտակրթական և հետազոտական ոլորտներում Հայաստանի ու Չեխիայի միջև համագործակցության հեռանկարներին։ Նշվել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում