Վրաստանի նախագահը կայցելի Ախալքալաք

Վրաստանի նախագահը կայցելի Ախալքալաք

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով ապրիլի 13-14-ը կայցելի Սամցխե-Ջավախեթի: Jnews-ի հաղորդմամբ, ապրիլի 13-ին ծրագրված է Սալոմե Զուրաբիշվիլու այցն Ախալցիխե: Ապրիլի 14-ին՝ Վրաց լեզվի օրը, նախագահը կլինի Ախալքալաքում:

Նախնական տվյալներով, նախագահը կմասնակցի Մշակույթի տանը Վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ հանդիսավոր կերպով կբացվի վրացական այբուբենի տառերով գեղարվեստական որմնագրություն: Այնուհետև նախագահը կայցելի «Ալպեն Միլք» կարագի արտադրության գործարան:

Ախալքալաքից հետո Սալոմե Զուրաբիշվիլին կմեկնի Նինոծմինդա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում