Ազգային ժողովը չընտրեց Գոռ Հովհաննիսյանին ՍԴ դատավորի պաշտոնում

Ազգային ժողովը չընտրեց Գոռ Հովհաննիսյանին ՍԴ դատավորի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չհաստատեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընտրությունը կայացել է ապրիլի 16-ին ԱԺ փակ քվեարկությամբ:

Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: Քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 2-ը: Կողմ է քվեարկել 24 պատգամավոր, դեմ` 75:

Գոռ Հովհաննիսյանին այդ պաշտոնում առաջադրել էր ՀՀ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում