Չեխիայում շարունակվում են ավերիչ ջրհեղեղները (լուսանկարներ)

Չեխիայում շարունակվում են ավերիչ ջրհեղեղները: Կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի գրեթե ողջ տարածքում:

Մայրաքաղաք Պրահայում երթևեկությունը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է: Փակ են դպրոցները, մանկապարտեզները, խանութները: 

Ջրհեղեղի պատճառով մոտ 9.000 մարդ տարհանվել է:

Ինչպես հայտնում է CBC-ին` երկրում ավելի քան 120 ճանապարհատրանսպորտային հատվածներ դեռ անանցանելի կամ դժվարանցանելի են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում