Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը

Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 18-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են այս տարի Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում