Ըստ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի, «Արմավիայի» առողջացման ծրագիրը իրատեսական չէ

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը «Ժամանակ»-ին տեղեկացրել է, որ կառավարության այսօրվա նիստում ներկայացվելու է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի ռազմավարությունը: Նրա փոխանցմամբ՝ սնանկացված «Արմավիայի» փոխարեն շուտով հայկական ավիաընկերություններ կսկսեն գործել ՀՀ ավիացիայի շուկայում:

Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ օրեր առաջ «Արմավիան» առողջացման ծրագիր էր ներկայացրել, ապա Ա. Մովսիսյանը նշել է, որ այդպիսի ծրագիր չի լինելու: Ըստ նրա «Արմավիայի» առողջացման ծրագիրը իրատեսական չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում