ՀԷԿ-ը ծախել են ամերիկյան ընկերությա՞նը

Տարիներ առաջ ՀՀ կառավարությունը, երբ վաճառում էր Սևան-Հրազդան էներգակասկադը, նրա վրայից հանվեց 32 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը և դրվեց Որոտանհէկ-ի ֆինանսական բալանսի վրա։ Իսկ այժմ «Ժողովուրդ»-ի աղբյուրները վստահեցնում են, որ գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ կառավարության և ամերիկյան Control Global ընկերության միջև, ըստ որի՝ ամերիկյան կողմն առանց մրցույթի գնում է Որոտանհէկ-ը։

«Նկատենք, որ այն սովորական հիդրոկայան չէ, ստրատեգիական մեծ նշանակություն ունի ողջ էներգահամակարգի համար, քանի որ իր հզորությամբ կարողանում է ապահովել էներգահամակարգում լարման խիստ անհրաժեշտ հաճախականություն։ Դե իսկ պետական գանձարանի խոշոր դրամական մուտքերի մասին էլ ավելորդ է հիշեցնել: …Ամենազավեշտալին այն է, որ դրսից ներդրում չի լինելու Հայաստանում, այլ սույն ամերիկյան ընկերությունը վարկը վերցնելու է հայկական «Ամերիաբանկ»-ից։ Եվ սա այն դեպքում, երբ Control Global էներգետիկ կազմակերպությունը ոլորտի համաշխարհային «շնաձկներից» է և օբյեկտներ ունի բոլոր մայրցամաքներում: Իսկ դրամական շրջանառության միջոցները մի քանի տասնյակ միլիարդ են կազմում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում