Նախկին ոստիկանապետը տեղյակ չէ

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն անդրադառնալով «Ժողովուրդ»-ի հարցին, թե’ «Լինելով Սերժ Սարգսյանի խորհրդական՝ ինչ տեղեկություն ունի՝ արդյոք Ս. Սարգսյանը կների ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին, և, առհասարակ, ինքը երբևէ այս առիթով խորհուրդ տվել է այս խնդրի շուրջ։ Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը ներման դիմումներ էր գրել Ս. Սարգսյանին», նշել է. «Դա հանրապետության նախագահի որոշելիքն է, և ես դժվարանում եմ պատասխանել։ Իմ ֆունկցիաների մեջ չի մտնում որևիցե խնդրանքով կամ առաջարկով հանդես գալը։ Նախագահը կորոշի, թե ինչպես պետք է վարվի։ Որևիցե մեկնաբանություն չեմ կարող անել՝ այս հարցի հետ կապված»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում