37-ամյա Կասիլյասը սրտի վիրահատության է ենթարկվել, հնարավոր է նա ավարտի կարիերան
02/05/2019 10:48

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Պորտուի» 37-ամյա դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի վիրահատության է ենթարկվել: Նրա կինը՝ Սառա Կարբոներոն այցելել է հիվանդանոցում գտնվող ամուսնուն:
Սառայի խոսքով՝ վիրահատությունը նորմալ է անցել, բոլոր փորձությունները մնացել են հետևում, գրում է sport.ru-ն:
Նշենք, որ Իկեր Կասիլյասը մարզումների ժամանակ ինֆարկտ է ստացել, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել:
Մասնագետները կարծում են, որ 37-ամյա դարպասապահը կարող է ավարտել կարիերան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում