Րաֆֆի Հովհաննիսյանը նոր հավաքներ կանցկացնի՞

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջիկա ծրագրերի մասին «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տեղյակ չէ: Panorama.am-ին նա հայտնեց, որ Վաշինգտոնից՝ Հովհաննիսյանի վերադարձից հետո նրան չի հանդիպել և առաջիկա անելիքների մասին քննարկում չի եղել:

«Ենթադրում եմ, որ հավաքներ ու հրապարակային միջոցառումներ կլինեն»,-ասաց Խուրշուդյանը:

Նա դժվարացավ կոնկրետ ժամանակացույցի վերաբեյալ որևէ բան ասել:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ, Պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի առջև ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլև միջազգային մարտահրավերներին առնչվող հարցեր, այդ թվում’ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հակամարտության արդարացի կարգավորումը և 1915թ. Հայոց Ցեղասպանության և Մեծ Հայրենազրկման իրական ճանաչումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում