Վարդան Մինասյան. Հիմա մենք մտածում ենք միայն Մալթայի խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հունիսի 7-ին կայանալիք Մալթայի հետ խաղից առաջ նշեց, որ այս խաղում, ինչպես նաև այս խաղում անկախ մրցակցից հաղթանակ տանելն է: Նրա խոոսքով, եթե իրենք ցանկացած խաղում հաղթեն, կնվաճեն ԱԱ ուղեգիր: Այս մաին հայտնում է PanARMENIAN.Net -ը:

«Մի փոքր վնասվածք ունի Կառլեն Մկրտչյանը, բայց հույս ունեմ, որ նա կմասնակցի հանդիպմանը: Մեր ֆուտբոլիստների մոտ ֆունկցիոնալ պատրաստվածության խնդիր կա, որոշ խաղացողներ էլ իրենց թիմներում անհրաժեշտ խաղային պրակտիկա ձեչեն բերում»,- ասաց Մինասյանը:

Նա շեշտեց, որ իրենց չի մտահոգում, որ Մալթան խմբում ամենաթույլ թիմն է, քանի որ իրենք բոլոր մրցակիցների հետ էլ ձգտում են 3 միավոր վաստակել. «Զուտ վիճակագրական տեսանկյունից եթե դիտարկենք, մնացած բոլոր խաղերում հաղթելու դեպքում մենք կկարողանանք ուղեգիր նվաճել, բայց հիմա մենք մտածում ենք միայն Մալթայի խաղի մասին»:

Ինչպես հայտնում է Tert.am-ը, Մինասյանը պատասխանեց նաև այն հարցին, թե  ինչու է Յուրա Մովսիսյանը 1 օր ուշացումով միացել ազգային հավաքականին: Ըստ Մինասյանի նա տեղյակ էր, որ մարզիկը ուշ է գալու և ոչ մեկ հատուկ կարգավիճակ չկար: 

Իսկ այն հարցին, թե Նորայր Ասլանյանի մասին ի՞նչ կասեք, Մինասյանը պատասխանեց. « Նա հիմնական կազմի խաղացող չէ, սակայն պոտենցիալ ունի»:

Լուսանկարը՝ Armspor.am-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում