AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Աբրահամյան. Արցախի հետ շանտաժի լեզվով խոսել չի ստացվի

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, Artsakhpress.am: Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: Այս մասին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել երեկ:

Առաջնագծում տիրող իրավիճակի և առկա լարվածության մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է ԱՀ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

Հարց- Պարո՛ն Աբրահամյան, ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ: Նկատելի է նաև, որ վերջին շաբաթվա ընթացքում ավելացել են հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները: Ներկայումս ի՞նչպիսինն է իրադրությունն առաջնագծում:

Պատասխան- Իրադրությունն առաջնագծի տարբերուղղություններում տարբեր է՝ կախված, թե կոնկրետ տվյալ ուղղությամբ հակառակորդի գործողությունները ինչ բնույթ են կրում: Անկանոն կրակոցներ միշտ էլ եղել են, սակայն վերջին շրջանում Ադրբեջանի քայլերը սկսել են առավել նպատակային բնույթ կրել, տեսանելի է, որ այդ երկրի զինուժը խնդիր է դրել՝ ամեն գնով վնաս պատճառել՝մարդկային, թե նյութական, դա նրա համար այս փուլում, կարծես թե, այդքան էլ էական չէ: Կարևորը՝ հայկական կողմի վրա ճնշումների փորձեր ձեռնարկելն է, ինչը չի կարող ՊԲ-ի կողմից անպատասխան մնալ:

Հարց- Ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց։ Ձեր կարծիքով ի՞նչով է պայմանավորված հարևան երկրի կողմից նման պահվածքը, և արդյո՞ք առաջիկայում լարվածության աճը կարող է պահպանվել:

Պատասխան- Ադրբեջանը որոշակիորեն ակտիվացրել է իր ավանդական մարտավարությունը՝ փորձելով առաջնագիծը պահել լարվածության մեջ: Պաշտոնական Բաքվի այս վարքագիծը բխում է Արցախի հարցով ընթացող պրոցեսների տրամաբանությունից՝ մինչ այ սպահն Ադրբեջանը զուտ իմիտացիայիով է զբաղված՝ փորձելով ցույց տալ, թե պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն իրականում, իր քայլերը հակառակն են հուշում: Բանակցությունների վերսկսման հետաձգումը պարարտ հող է ադրբեջանական սադրանքների համար:

Հարց- Պարո՛ն Աբրահամյան, շատ է խոսվում Ադրբեջանի կողմից ամրաշինական գործողությունների իրականացման մասին, ի՞նչ վտանգ է դա ներկայացնում, ի՞նչի մասին է խոսքը:

Պատասխան- Դրանք ռազմական, բազմաֆունկցիոնալ օբյեկտներ են, որոնք առաջին հերթին ծառայեցվում են, օգտագործվում են որպես ճնշման լծակներ՝ հայկական դիրքերի ուղղությամբ, հնարավորության դեպքում՝ նաև թիկունքում գտնվող տարբեր նշանակության օբյեկտների, մարդկային ուժի ուղղությամբ կրակ բացելու, վնաս հասցնելու համար: Ակնհայտ է, որ «խաղաղության ուղերձների» ներքո, Ադրբեջանը փորձում է առաջնագիծը նկարագրածս և դրա նշանակությամբ այլ ռազմական ենթակառուցվածքների ձևավորմամբ, հագեցմամբ նախապատրաստել հնարավոր սադրանքների: Ադրբեջանի այս պահվածքը նաև ցույց է տալիս, որ Ադրբեջանը ձեռքի տակ նոր սցենարներ է մշակում՝ ցանկացած պահի իրավիճակն առաջնագծում կտրուկ սրելուհամար:

ՊԲ կանխարգելիչ գործողությունները նպատակ ունեն՝ որոշակի պարբերականությամբ, ստեղծված անհրաժեշտությունից ելնելով, կանխելու Ադրբեջանի այն քայլերը, որոնք եթե ոչ այսօր, ապա կարճ ժամանակ անց կարողեն լարվածության նոր փուլ թևակոխել:

Հարց- Վերջերս ադրբեջանական որոշլրատվամիջոցների կողմից ապատեղեկատվություն էր տարածվել, թե հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ երեխաներ: Արդյո՞ք տեղեկատվական դաշտում ևս սպասվում են որոշակի ակտիվացումներ:

Պատասխան- Ադրբեջանն այդպիսի ապատեղեկատվության տարածմամբ հիմք էր նախապատրաստում ակտիվանալու և ինչպես տարբեր փուլերում ենք տեսել, սադրանքները սկսեց տեղեկատվական նախապատրաստմամբ: Պատահական չէր, որ ՊԲ-ն օպերատիվ արձագանքել էր այդ ապատեղեկատվությանը՝ հաշվի առնելով, որ ծանոթ ենք նմանատիպ բովանդակությամբ տեքստերից հետո առաջնագծում նախկինում տեղի ունեցած զարգացումների փորձին: Սրան զուգահեռ, երկար ժամանակ է, Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը ջանքեր չի խնայում իր զինված ուժերի մասին «հերոսական ճանապարհ» կերտելուն, որը հիմնականում դրսևորվում է տարբեր հատուկջոկատայինների մասին կեղծ, հերոսական էջեր կերտելու և իր տարբեր մասշտաբների զորավարժություններին ընդգծված քարոզչական բնույթ հաղորդելուն: Ադրբեջանական քարոզչամեքենան աշխատանքներ է տանում ոչ միայն երկրի ներսում, այլ տեղեկատվական դաշտում գործիքներ է կիրառում՝ փորձելով ներազդել նաև հայհանրության վրա:

Հարց- Պարո՛ն Աբրահամյան և ամենակարևորի մասին՝ առջևում մայիսյան եռատոններն են: Հնարավո՞ր է որոշակի լարվածության աճի սպասել նաև այդ ընթացքում:

Պատասխան- Պաշտպանության բանակը տոնական, ոչ տոնական օրերին, առաջնագծում ստեղծված ցանկացած իրադրության ժամանակ իր ծառայությունը տանում է բարձր մակարդակով՝ պատրաստ լինելով կանխելու հակառակորդի ցանկացած փորձ, որը կարող է վտանգ առաջացնել իրադրության հետագա բարդացումների վրա: Արցախի հետ շանտաժի, սպառնալիքի լեզվով խոսել չի ստացվի:

Լրահոս
Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն և ամենակատարյալ զենքին, որից ոչ ոք չունի. Պուտին Ամենաարդյունավետ նիհարելու միջոցը՝ առանց դիետաների Առաջիկայում սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի․ Տիգրան Աբրահամյան Եթե այս վիճակից դուրս չգանք, իրոք անդունդի մեջ ենք. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության հրաժարականի պահանջով՝ հանրահավաք Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ Հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել. Արամ Վարդևանյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ Իրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության մասնակիցներից Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ Ինչից է ՁԵԶ փորձում զրկել «հեղափոխությունը». Արփինե Հովհաննիսյան «Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի Սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր․ Արթուր Վանեցյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել» «Ժողովուրդ»․ Շուտով կհայտարարվի նախաքննության ավարտի մասին «Հրապարակ»․ Երկրի վարչապետն ավելի կարևոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները «Ժողովուրդ»․ Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան «168 ժամ». Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի «Հրապարակ». Ձեր երկրում անասելի շատ քրգործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 «Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել՝ նոյեմբերին Համալիրում կազմակերպված փառատոնի համար Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երևան Պաշտպանվել սեփական կառավարությունից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա՝ Մատենադարանի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այլևս չենք զարմանում մեզ հարևան որոշ երկրների դրսևորած վանդալիզմից. Հայրապետյան «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել «Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը». Աշոտյանը՝ վարչապետին Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. Գորգիսյան Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը Սորոսական շրջանակնե՞րն են Բաթոյանին ջրից չոր դուրս բերում․ «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումները մամուլում ՀՀ տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը Այս ամենի հետևում նկատելի է «Թուրքիայի մեծ ականջները». Տիգրան Աբրահամյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan