Ընդդիմադիր ուժերը ընտրություններից հետո որոշ պահից շնչահեղձ եղան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը հավատում է Կառավարության ներկայացրած նոր ծրագրին, որն, ըստ նրա, տնտեսական զարգացում կարող է ապահովել, չնայած որ իր ներկայացրած քաղաքական ուժը դեմ էր ծրագրին։Այս մաիսն հայտնում է Tert.am-ը:

Նա առհասարակ դրական է գնահատում նախորդ տարիների կառավարության աշխատանքը. «7% տնտեսական աճ է եղել, ես մտածում եմ, որ լավ արդյունք է»,-ասաց նա և հավելեց, որ ամենախոցելին այն է, որ անցած տարի օտարերկրյա ներդրումները բավարար չեն եղել։

Վարդան Բոստանջյանը դրական գնահատեց նաև ՀՀ արտաքին քաղաքականությունը։ «Արտաքին քաղաքականության կտրվածքով, կարծում եմ, որ բարդ տարածաշրջանում ենք, բայց միաժամանակ մեր մոտ վիճակը վատ չէ, և ես դա ուզում եմ պայմանավորեմ մեր վարած արտաքին քաղաքականությամբ»,- ասաց նա։

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ը բանախոսը նշել է, որ ընդդիմադիր ուժերը ընտրություններից հետո որոշ պահից շնչահեղձ եղան,  որ քաղաքական ուժերը պետք է կարողանան քաղաքական պուլսը պահել և չկտրվել:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցությանը, նախկին պատգամավորը նկատեց, որ այս ուժը շատ հուզական ոճով հանդես եկավ, և մի պահ հասարակությունը շփոթվեց, որ հնարավոր է հետարքրիր բան լինի: Սակայն հետո հոգնեցին: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, ըստ Վարդան Բոստանջյանի, ամեն ինչ պարզ է և այն այլնտրանք է. «ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում