Հովիկ Աբրահամյանը չէր կարող մասնակցել Գորիսում տեղի ունեցած դեպքի շուրջ կուսակցության ներքին քննարկումներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում, և հետևաբար որևէ կերպ չէր կարող մասնակցել Գորիսում տեղի ունեցած դեպքի շուրջ կուսակցության ներքին քննարկումներին: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ հասարակայնության և լրատվության հետ վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Ըստ «Հրապարակ» թերթի հունիսի 6-ի համարում տպագրված՝
«Արգամիչը պաշտպանել է Լիսկային» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վերաբերող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում