Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իսպանիայի ԱԳՆ-ին` նոտաների վարպետի` Արցախ կատարած այցի կապակցությամբ

Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Իսպանիայի ԱԳՆ- ին’ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալեի’ ԼՂՀ այցելության կապակցությամբ: Իսպանիայի ԱԳՆ-ն դեռևս չի արձագանքել նոտային:

Ինչպես տեղեկացնում է «APA» լրատվական գործակալությունը, մայիս ամսին, երբ հայտարարվել էր Հայաստան և Արցախ երգչուհի շրջագայությունների մասին, նրա հետ կապվել էին դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները և զգուշացրել այցելության հնարավոր հետևանքների մասին: Սակայն երգչուհու մենեջերները իբրև թե հայտարարել էին, որ ծրագրված է միայն Երևան այցելությունը:

Սակայն այս տեղեկատվությունը հավաստի չէ, քանի որ հայկական լրատվամիջոցներում դեռևս վաղուց էր շրջանառվում հայտնի երգչուհու’ Արցախ կատարվելիք այցի մասին լուրը:
Վերջինս հունիսի 4-ին եղել է Արցախում և հանդիպում ունեցել հանրապետության նախագահ’ Բակո Սահակյանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում