Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե չլինեն նախապայմաններ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հունիսի 5-ին հայտարարել է, որ իրենք պատրատ են վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ, սակայն այդ հեռանկարը կախված է միայն Թբիլիսիի քայլերից:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել Պրահայում լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնելու հարաբերությունները Վրաստանի հետ: Մենք չենք հարաբերությունները խզել , ուստի ամեն ինչ կանխված է նրանից, թե ով կլինի նախաձեռնողը:

Որոշում է կայացվել, որ Ռուսաստանը և Վրաստանը մոտ ժամանակներս կսկսեն բանակցությունները ցամաքային և օդային մշտական կապը վերականգնելու ուղղությամբ: Մասնավորապես նշվեց, որ հունիսի 1-ին կլոր սեղանային ռեժիմով քննարկվել է Վերին Լարս և Կազբեկի անցակետերի հարցը:

Ռուսաստանը և Վրաստանը դադարեցրել են դիվանագիտական հարաբերությունները դեռևս 2008թ-ի օգոստոսի պատերազմական գործողությունների և Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելուց հետո:

Պաշտոնական Թբիլիսին կարծում է, որ հարաբերությունները կվերականգնվեն միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հանի իր դիվանագիտական ներկայացուցչությունը Հարավային Օսեթիայից և Աբխազիայից: Այսինքն’ մինչ այժմ Թբիլիսին կարևորել է իր տարածքային ամբղջականության սկզբունքի պահպանումը: Իսկ բանակցությունների ներկա ընթացը թույլ է տալիս եզրակացնել, որ Վրաստանն,անկախ հռչակված հռետորաբանությունից, կարող է փոխել իր վերաբերմունքը և զիջումների գնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում