Հայ շախմատիստները գլխավորում են աղյուսակը «Մեծ Եվրոպա» մրցաշարում
06/06/2013 16:28
Նմանատիպ
Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող «Մեծ Եվրոպա» մրցաշարում հինգ տուրից հետո վաստակել են 4,5-ական միավոր եւ գրոսմայստերներ Սանդրո Մարեկոյի (Արգենտինա), Վլադիսլավ Նեվեդնիչիի (Ռումինիա), Եվգենի Սվեշնիկովի (Լատվիա) եւ միջազգային վարպետ Պրասանա Վիշնուի (Հնդկաստան) հետ գլխավորում են աղյուսակը:
Գրոսմայստերներ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ Ավետիք Գրիգորյանը առաջատարներից ետ են մնում կես միավորով:
Այս մասին տեղեկացնում են Armchess.am կայքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում