Բաշմետի փառատոնն ավարտվել է Արման Գուշչյանի ստեղծագործության պրեմիերայով

Բաշմետի փառատոնն ավարտվել է Արման Գուշչյանի ստեղծագործության պրեմիերայով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Յարոսլավում նախօրեին կայացել է աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետի գեղարվեստական ղեկավարությամբ անցկացվող 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ գալա համերգը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, առաջին անգամ հանդիստեսին ներկայացվել է ալտի, հարվածային և լարային գործիչների համար գրված «Letters and wave» ստեղծագործունը, որի կոմպոզիտորն է Արման Գուշչյանը։

Երիտասարդ կոմպոզիտոր Արմեն Գուշչյանը Մոսկվայի կոնսերվատորիայի երիտասարդ կոմպոզիտոների ակումբի համահիմնադիրն է։ Նա համագործակցում է Ռուսաստանի և Եվրոպայի երաժշտական կոլեկտիվների հետ, միախառնում է համակարգչային տեխնոլոգիաներն և ակուստիկ գործիչների հնչեղությունը։

Ա. Գուշչյանը ծնվել է 1981 թվականին Երևանում։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Գերազանց ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում