Ադրբեջանի ԱԳՆ. Մխիթարյանը կարող է խաղալ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչում
11/05/2019 12:14

Նմանատիպ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իրավունք ունի Բաքվում մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» դեմ՝ չնայած երկրների միջև լարվածությանը:
«Ադրբեջանում մեծ սպորտային իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասնակցում էին հայ մարզիկները: Սպորտը քաղաքականությունից դուրս է», – հայտարարել է Աբդուլաևան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում