ՌԴ ԱԳՆ-ն ասել է՝ ինչ են սպասում Զելենսկուց

ՌԴ ԱԳՆ-ն ասել է՝ ինչ են սպասում Զելենսկուց

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խոսել է Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկուց սպասելիքների մասին: Այս մասին տեղեկանում ենք gazeta-ից:

Նրա խոսքերով, երդմնակալությունից հետո Զելենսկուց սպասում են Դոնբասում իրավիճակի լուծման համար առաջնահերթություն:

«Մենք հուսով ենք, որ երդմնակալության արարողությունից հետո Վլադիմիր Զելենսկին ավելի հստակ կսահմանի իր առաջնահերթությունները, այդ թվում` Դոնբասում իրավիճակի կայունացման հարցում», – ասել է Կարասինը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ նոր նախագահը չի խուսափի Դոնբասի բնակիչների հետ ուղիղ երկխոսությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում