AM | RU
USD
EUR
RUB

Կյանքից հեռացել է ականավոր պարուսույց Սուրեն Գյանջումյանը

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Times.am: Կյանքի 87-րդ տարում իր մահկանացուն է կնքել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, Գյանջումյանը մահացել է մայիսի 14-ի առավոտյան:

Սուրեն Գյանջումյանը ծնվել է 1932 թվականի հունիսի 19-ին Թուրքմենստանում: Սովորել է Երևանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանում, հետագայում` Սանկտ Պետերբուրգի արհմիութենական բարձրագույն դպրոցում: Աշխատել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանում` որպես խառատ: 1957-ին կազմակերպել և ստեղծել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանի պարի համույթը, ստեղծել և ղեկավարել է առևտրի տան երգի և պարի մանկապատանեկան անսամբլները: Գյանջումյանը դասավանդել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս:

Նա 1967-1971 թվականներին ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965-ին` համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը: 1973 թվականին ստեղծել ղեկավարել է հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը: Դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնում: Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է: Բեմադրել է մի շարք պարային ստեղծագործություններ` «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Շալախո», «Շատախի խաղ-պար», «Եղեգնաձորցիներ», «Օսեթական», «Մոլդովական», «Գնչուական», «Զուռնի-տրնգի», «Վրացական զույգ պար», «Նաիրյան աղջիկներ», «Էրեբունի» և այլն:

1984 թվականին Սուրեն Գյանջումյանն արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004-ին` Երևանի պատվավոր քաղաքացու, 2007-ին` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

 

 

Լրահոս
Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի «Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 3
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan