Թքած ունեմ բոլոր վտանգների վրա. Գևորգ Պետրոսյան
16/05/2019 13:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Facebook: Հարգելի համաքաղաքացիներ, ԲՀԿ խմբակցության անունից այսօր առավոտյան արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը.
«Գիտեք՞ խայտառակությունն ինչում է, որ ինձ անուղղակիորեն «ծանուցեցին», որ իմ այդ ջանքը շատ ծանր կարող է նստել ինձ վրա…
Ուրեմն ասեմ…
Թքած ունեմ բոլոր վտանգների վրա։ Իմ քաղաքական ուժի հետ մինչև վերջ պայքարելու եմ այդ արատավոր երևույթի դեմ՝ ցանկացած վերջաբանի ակնկալիքով…», – գրել է Պետրոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում