Վարչապետը հանդիպել է ազատամարտիկների հետ
07/06/2013 10:38
Նմանատիպ
Ինչպես հայտնի է դարձել HayNews.am-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանն առավոտյան ընդունել է Ազատության հրապարակում բողոքի ցույց անող ազատամարտիկների ներկայացուցիչներին’ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ ազատամարտիկները երեկ բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց’ պահանջելով բարելավել իրենց և իրենց մարտական ընկերների սոցիալական վիճակը: Այս պահին, իր խոստման համաձայն Կառավարության ղեկավարն ընդունել է վերջիններիս’ ցանկանալով լսել ազատամարտիկների պահանջները:
Քննարկումը հիմնականում ընթանում է սոցիալական խնդիրների շուրջ: Տիգրան Սարգսյանի և ազատամարտիկների հանդիպման մասին առավել մանրամասն’ առաջիկայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում