Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Facebook: Այսօր կարդացի, որ վարչապետն ուժայիններին հանձնարարել է պարզել, թե «հայաստանցի», «ղարաբաղցի» պիտակավորումների «քամին որտեղից է փչում»:
Ասեմ: Տևական ժամանակ է համացանցում որոշ վարչապետին սատարող օգտատերեր, ֆեյքեր, հակառակ կարծիք արտահայտող մարդկանց հետ բանավեճի ժամանակ չունենալով հիմնավոր հակափաստարկներ, որպես «զենք» օգտագործում են վիրավորանքը և հայհոյանքը:
«Եթե հեղափոխական չես՝ Սերժ կամ Ռոբերտ ես, ապա նաև թուրք-ղարաբաղցի ես» եզրույթը համացանցում շրջանառվում է հեղափոխության առաջին օրից: Ատելության տարածման նման օրինակներ կարելի է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի լայվերի տակ: Նույն օգտատերերը և ֆեյքերը վարչապետի լայվերի տակ մեծարում և աստվածացնում են նրան:
ԶԱՎԵՇՏ Է, երբ այդ ամենն արվում է բարձրաստիճան պաշտոնյայի կողմից: Իմ կողմից դա ընկալվում է որպես պետական մակարդակով տրված հրաման սատարողներին շարունակել ատելության խոսքի տարածումը և պահել այդ «գիծը»:
Վարչապետին խորհուրդ կտամ նայել Ռոբերտ Քոչարյանի լայվերը, կարդալ տակը գրված մեկնաբանությունները և շատ հեռվում չփնտրել «դավադիրին»:
Հ.Գ. Դատապարտում եմ ցանկացածին, ով կդնի այդ ջրբաժանն Երկու Հայկական Հանրատությունների միջև՝ դա կլինի շարքային օգտատեր, թե բարձրաստիճան պաշտոնյա:
Ստորև ներկայացնում եմ համացանցում ատելություն տարածող օգտատերերի, պաշտոնյաների և ֆեյքերի գրառման սքրիններ՝ վարչապետին օգնելու նպատակով
Հետևեք մեզ նաև Telegram-ում