AM | RU
USD
EUR
RUB

«Կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ հանցավոր անտարբերություն է դրսևորում»

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, 7or.am: Միառժամանակ առաջ, խոսելով հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի մասին, որի «արդյունքում» մեր զինծառայողներից մեկը ծանր մարմնական վնասվածք ստացավ, Նիկոլ Ամենակարողը «ֆորա տվեց» հակառակորդին. ասաց` Ալիեւի հետ խոսել եմ, ինքն էլ է մտահոգ տեղի ունեցածի համար, միասին աշխատում ենք, փորձում հասկանալ` ինչ է եղել, ինչպես եւ ում պատճառով։

Նախօրեին էլ ի լուր աշխարհի հայտարարեց, թե Արցախում կան չար, մութ ուժեր, որոնք «դավադիր պատերազմ» են հրահրում, որ հողեր հանձնեն, հետո մեղքը գցեն «ժողովրդի կառավարության» վրա։ Ի՞նչ է սա` քաղաքականությո՞ւն, թե՞ փնթիություն, դիտավորությո՞ւն, թե՞ անհասկացողության հետեւանք։ Ընդհանրապես`ի՞նչ երեւույթի հետ գործ ունենք։

Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

-Ինձ համար դժվար է գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի գործողություններին, պարզ պատճառով` շատ հաճախ իր գործողությունների մեջ տրամաբանություն չեմ տեսնում։ Անսպասելի քայլեր, անտրամաբանական հայտարարություններ են արվում, որոնք վնաս են հասցնում իր իսկ հեղինակությանը (պետության հեղինակության մասին արդեն չեմ խոսում)։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ Փաշինյանը լիովին չի վերահսկում իրավիճակը ոչ մի ոլորտում եւ շատ դեպքերում իր ցանկությունները մատուցում է որպես իրականություն։ Դա հստակ երեւում է տարբեր ժամանակներում արած իր հայտարարություններից, ներկայացրած «փաստերից», որոնք հաճախ չեն համապատասխանում իրականությանը, առնվազն թերի են կամ չափազանցված։

Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններին, անհասկանալի լինելուց բացի` դրանք երբեմն նաեւ իրական սպառնալիք են պարունակում հայկական կողմի համար։ Հայտնի խորհրդակցության ժամանակ, խոսելով Արցախի մասին, Փաշինյանը փաստացի լեգիտիմացրեց Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի «իրավունքը». ասաց` Արցախում կան դավադիր ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել, դավաճանական պլաններ են մտմտում եւ այլն։ Այդ հայտարարությամբ Փաշինյանն «ուղերձ» է հղում ադրբեջանական կողմին, թե հանգիստ կարող եք հարձակվել` խնդիր չեք ունենա, ես արդեն նշանակել եմ մեղավորին՝ ի դեմս հակահեղափոխականների, սեւերի եւ այլն։ Այսինքն` արդեն իսկ պատասխանատվությունը բարդում է հայկական կողմի վրա։ Սա ոչ միայն անթույլատրելի է․ ինչպես ինքը կասեր`իրականում դավաճանությանը մոտ մի բան է։

-Բակո Սահակյանը վստահեցնում է, որ տեղյակ չէ այդ «դավաճանական» միտումներին։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի լավ գիտի` ինչ է կատարվում «հարեւան երկրում», քան այդ երկրի նախագա՞հը։

-Այո՛, եւ դա, մեղմ ասած, «տարօրինակ» է։ Պարզվում է` Փաշինյանն ունի նման տեղեկություններ, բայց չի «կիսվում» Արցախի ղեկավարության հետ, չի ահազանգում հայկական երկու պետություններին սպառնացող վտանգների մասին, կամ պարզապես հորինում է։

Ոչ պակաս «տարօրինակ» է, որ մի քանի ամիս առաջ էլ է ունեցել այդ մտահոգությունը, եւ ոչինչ չի արել`փարատելու իր կասկածները։ Սա նշանակում է, որ հանցավոր անտարբերություն է ցուցաբերել այդ սպառնալիքների հանդեպ, չի փորձել հասկանալ` ինչն է խնդիրը, նման վտանգ կա՞, թե՞ չկա, եւ կանխել անցանկալի զարգացումները։ Եթե ամփոփենք, դուրս է գալիս, որ կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ ստում է, կա՛մ հանցավոր անտարբերություն է ցուցաբերում այդ սպառնալիքների հանդեպ։ Դրանից հետո իսկապես բարդ է գնահատական տալ վարչապետի հայտարարություններին, եթե չասեմ` անհնար, եթե ելնում ենք մարդկային պարզ տրամաբանությունից եւ պատճառահետեւանքային կապերից։ Իսկ եթե ելնենք ի՛ր տրամաբանությունից կամ դրա բացակայությունից, ապա այդ «գործում» ես չկամ։

-Արցախում` չգիտեմ (թեեւ այնտեղ էլ կան մարդիկ, որոնք Արցախի իշխանություններին եւ ռազմական ղեկավարությանը մեղադրում են հնարավոր եւ անհնար բոլոր մեղքերի մեջ), բայց Հայաստանում կա՛ն ուժեր, որ ամեն կերպ փորձում են սեպ խրել Հայաստանի եւ Արցախի միջեւ` հայհոյում են ղարաբաղցիներին վերջին փողոցային խոսքերով, թուրքի պիտակ կպցնում, սպառնում, կոչ անում են անում վերադառնալ իրենց «ակունքներին»` չխանգարել «սիրելի վարչապետին»։ Եվ սա վարչապետին, կարծես թե, չի մտահոգում։

-Եթե Փաշինյանն իրոք ուզում է գտնել նրանց, ովքեր ղարաբաղցի-հայաստանցի բաժանարար գծեր են գծում (ոչ թե փորձում են «դավադիր պատերազմ» հրահրել), պետք չէ հեռու գնալ. թո՛ղ փնտրի կողքի սենյակում, որտեղ նստում է իր աշխատակազմի ղեկավարը։ Մեկը, ով հրապարակավ ծաղրում է Քոչարյանի լեզուն, բարբառային առանձնահատկությունները... Միայն տգետ, բարոյական արժեքներից զուրկ մարդը կարող է ծաղրի առարկա դարձնել «ղարաբաղյան ակցենտը»։

Բայց խնդիրը միայն այդ չէ։ Դժբախտությունն այն է, որ Հայաստանում, ինչու չէ` նաեւ Արցախում, իսկապես կան մարդիկ, ուժեր, որոնք մշտապես «օրակարգում» են պահում ղարաբաղցի-հայաստանցի «հակասությունները» սրելու խնդիրը։ Դա այնքան բացահայտ է արվում, այնքան անթաքույց, որ տարընթերցման տեղ չի թողնում. Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ արձանգրություններ կան, թե ովքեր են նման քարոզչությամբ զբաղվում։ Համենայն դեպս, նրանց, ում ճանաչում եմ, կա՛մ ներկայիս իշխանության համոզված կողմնակիցներն են, կա՛մ իշխանություն ներկայացուցիչներ։ Այնպես որ, եթե կա նման ցանկություն, թո՛ղ սկսի կողքի սենյակիցի. կծիկը քանդելով` բոլորին շատ արագ կարելի է բացահայտել։

-Վտանգ չե՞ք տեսնում, որ Ադրբեջանը, օգտվելով ստեղծված «բարենպաստ իրավիճակից», կփորձի կշեռքի նժարն իր կողմը թեքել ոչ միայն դիվանագիտական դաշտում, որտեղ արդեն իսկ համոզիչ առավելության է հասել մեր նկատմամբ, այլեւ բուն շփման գծում։

-Այդ վտանգը անշուշտ կա։ Բարեբախտաբար, Ադրբեջանում դեռեւս սթափ են գնահատում հայկական կողմի հնարավորությունները։ Այո, տեսնում են, որ Հայաստանում կա քաղաքական լուրջ ճգնաժամ` «ժողովրդի կառավարությունն» իր ձեռքով քանդում է պետական բոլոր ինստիտուտները, անդառնալի վնաս հասցնում իշխանության թեւերի հավասարակշռությանը։ Բայց նաեւ հասկանում են, որ մեր Զինված ուժերն ունեն բավարար ռեսուրսներ`ագրեսորին հակահարված հասցնելու եւ անգամ պատժելու։ Հավանաբար սպասում են, թե այս քաղաքական ճգնաժամը երբ բացասական ազդեցություն կունենա հայկական բանակի մարտունակության վրա... Հուսանք`բանը դրան չի հասնի։

Հարցազրույցը վարեց Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Լրահոս
Ում է ձեռնտու շրջանցել օրենքը և ովքեր են հարստանում տուրքեր չվճարելով Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը Նպատակահարմար կլիներ սփյուռքի այլ գաղթօջախների ներգրավվածությունը ևս ապահովել այս նորաստեղծ կառույցի աշխատանքներում. Հերմինե Մխիթարյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արգենտինայի դեսպանին Չլսելով Քոչարյանի պաշտպանների առարկությունները՝ դատավոր Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ Շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող զորավարժություն­ները ԱԺ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Գրիգոր Բեքմեզյանին Իրանի ԱԳՆ-ն սադրիչ է որակել ԱՄՆ-ի խոցված անօդաչուի գործողությունները Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար Լարսի անցակետը կրկին բաց է Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոն կանցկացվի Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք, կներեք, տպավորություն էր, որ պետք է ասենք շնորհակալություն. Վարչապետը՝ ԱԳ նախարարի տեղակալին Արցախի ՄԻՊ-ը կարևորել է ադրբեջանահայ փախստականության խնդիրների հանդեպ միջազգային հանրության պատշաճ ուշադրությունը Իրավիճակը լարված է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում Ամերիաբանկ և Զանգի համագործակցություն. այսուհետ Ամերիաբանկ հնարավոր է զանգահարել անվճար Իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենը ցույց տալ արդյունքներ. Մելիք-Շահնազարյան Բեքարյան. Աննկարագրելի բլեֆ է «Ահազանգ» շարժման անդամները շարունակում են նստացույցն ԱԺ-ի դիմաց․ նրանք դեմ են եկամտահարկի համահարթեցմանը (տեսանյութ) Ռուսաստանը ԵԽԽՎ պատվիրակություն է ձևավորել ու վերադառնում է Ստրասբուրգ Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյան Չեռնոգորիայում և Ուզբեկստանում ՀՀ դեսպաններ են նշանակվել ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել ստամբուլցիներին Իշխանությունը, որ թույն է ներմուծում հանրության մեջ, փորձանք է․ Ռուբեն Հակոբյան Լավ, բա մեր պատմության մեջ մի լավ բան չի եղե՞լ․ Միհրան Հակոբյան Պենտագոնը Մերձավոր Արևելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ և հետախույզ-ինքնաթիռներ Էլինար Վարդանյան. Շղթայական տապալաման պրոցեսով ենք գնում Այ քեզ բան, տիկին Բաթոյան, Ձեզանից չէի սպասում. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Թրամփը հաստատել է, որ G20-ի շրջանակում հանդիպելու է Պուտինի հետ Իրանն ամերիկյան անօդաչու է ոչնչացրել. Հայաստանի շուրջն իրավիճակը եռում է Ներքին, արտաքին ու դատաիրավական իրավիճակը՝ վերջին մեկ տարում․ Կոնֆերանս․ ՈւՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». Արարատի մարզպետի ազգականն ուզում է զավթել խոզաբուծարանը «Հրապարակ». ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում «Ժամանակ». Նորանշանակ նախարարը ի՞նչ բիզնես ունի «168 Ժամ». ԱԳՆ-ի հայտարարություն պետք է լիներ, ոչ թե օդի մեջ բանավոր խոսքեր հնչեին «Հրապարակ». Փաշինյանը լքել է կուսակիցներին, գնացել «Մալիբու»՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին «Հրապարակ». Փաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan