Ի՞նչ խմբերի և խմբակների շահեր է սպասարկում Պյոտր Սվիտալսկին Հայաստանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Facebook: Դատարանների անկախությանը խոչընդոտելուն միտված Փաշինյան Նիկոլի գործողությունների վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը կարդացել եք, Եվրախորհրդարանի հայտարարությունը կարդացել եք, իսկ կարդացե՞լ եք Հայաստանում ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկու մեկնաբանությունը:
Քանի որ սահմանադրություն, ժողովրդավարություն, մարդու և քաղաքացու իրավունքներ, անկախ դատարան հասկացությունները՝ թե բովանդակության և թե ժամանակակից ձևի համատեքստում բնիկ, զտարյուն եվրոպական արժեքներ են, ապա իրական Եվրոպան իր գնահատականը հնչեցրեց: Այ թե ի՞նչ խմբերի ու խմբակների շահեր է սպասարկում Սվիտալսկին, դա մեծ հարց է, որը պարզաբանման ու մաքրաջրման կարիք ունի:
Ակնհայտ է, որ սվիտալսկիների գործունեության հետևանքով է «գեյրոպա» իմիջը ձևավորվել, որովհետև տրանսգենդերի հարցը սվիտալսկիների օրակարգում առաջնային է, իսկ անկախ դատարանի հարցը, փաստացի, երրորդական-չորրորդական է: Իսկ այն թեզը, համաձայն որի «Հայաստանում դատարանները ժողովրդի վստահությունը չեն վայելում», ուստի և դեսպան Սվիտալսկին չի ցանկանում անդրադառնալ անկախ դատարանի խնդրին, ուղղակի չի դիմանում ոչ մի տեսակի քննադատության: Որովհետև հակառակ պարագան նշանակում է, որ տրանսգենդերը վայելում է ժողովրդի վստահությունը, դրա համար էլ դեսպան Սվիտալսկին ԵՄ անդամ պետությունների դեսպանատներին կայծակնային արագությամբ համախմբում և հայտարարություններ է տարածում: Հետևանքը «գեյրոպա» իմիջն ու ընկալումն է:
Չեմ կասկածում, որ իրական եվրոպական արժեքները ստորադասած, կասկածելի շահեր սպասարկող, կասկածելի խմբերի ու խմբակների ներկայացնող սվիտալսկիների հարցը մոտ ժամանակներս քննարկվելու է եվրոպական ամենաբարձր քաղաքական շրջանակներում և մենք իրական Եվրոպայի հետ ենք գործ ունենալու, այլ ոչ թե Աստված գիտի թե ում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում