«Թալեաթ-փաշա»-ն պատժեց Էրդողանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղափոխող ավտոբուսը նախօրեին գիշերը վթարի է ենթարկվել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանի մոտ:

Ինչպես հայտնում է Aysor.am-ը, վկայակոչելով Rosbalt.ru-ին, ավտոբուսի վերին հատվածը բախվել է վերանորոգման ենթարկվող «Թալեաթ-փաշա» կամրջին:

Վարչապետի անվտանգության ծառայությունը զննել է ավտոբուսը, ինչից հետո այն շարունակել է ճանապարհը:

Նշվում է, որ Էրդողանը Թուրքիա էր վերադառնում Հյուսիսային Աֆրիկայում 4-օրյա շրջագայությունից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում