ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարներ
24/05/2019 15:29

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Երևանում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հետ:
Կողմերը քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների փոխգործակցության հեռանկարները, տարածաշրջանային ներկա զարգացումները, անդրադարձել անվտանգության ծառայությունների միջև համագործակցության զարգացման, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցերին:
Վանեցյանը և Գոմելաուրին ընդգծել են հարաբերությունների կայուն զարգացման ու խորացման կարևորությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում