ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ

ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ցավում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզա Մեյի պաշտոնից հեռանալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես շատ ցավում եմ Թերեզայի համար, նա ինձ շատ է դուր գալիս»,- ասել է ԱՄՆ ղեկավարը մայիսի 24-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, Ճապոնիա մեկնելուց առաջ:

«Նա շատ էր աշխատում: Ես նրա հետ կհանդիպեմ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,– հավելել է Թրամփը:

Մայիսի 24-ին Դաունինգ սթրիթ-10-ում իր պաշտոնական նստավայրի շեմին Թերեզա Մեյը հայտարարել է, որ որոշում է ընդունել Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի, հետևաբար նաև վարչապետի պաշտոնը թողնելու մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է հունիսի 3-5-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում