Իմ հոգում․․․
24/05/2019 22:40
Նմանատիպ
Իմ հոգու խորքում այնքան թախիծ կա,
Այնքան կուտակված վշտերի ծով կա,
Այնտեղ խավարի մի մեծ աշխարհ կա,
իմ հոգու խորքում էլ ոչ ոք չկա։
Ինչ եմ անելու ես այդ թախիծը․
Աշխարհը այդ խավարի ու ծովը մեծ վշտերի։
Միթե իմ հոգին լույս չի տեսնելու,
Խավարում է նա այդպես մնալու։
Ես միշտ լալիս եմ, թախծում եմ անվերջ,
Լույս եմ որոնում իմ հոգու խորքում։
Որքան փնտրում եմ, այնքան սուզվում եմ,
Այդ մեծ աշխարհի՝ խուլ խավարի մեջ։
ԻԶԱԲԵԼ
Հետևեք մեզ նաև Telegram-ում