Բոլթոնը Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակիցների հետ խորհրդակցություններ է վարում Իրանի շուրջ

Բոլթոնը Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակիցների հետ խորհրդակցություններ է վարում Իրանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Միացյալ Նահանգները Պարսից ծոցում իր դաշնակիցների հետ կորհրդակցություններ է վարում այն խնդրի շուրջ, թե ինչ հերթական քայլեր պետք է ձեռնարկվեն Իրանի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Մենք տարածաշրջանի մեր դաշնակիցների հետ խորհրդակցում ենք՝ որն է լինելու մեր հաջորդ քայլը: Դրա համար եմ ես այստեղ: Մենք բանակցություններ ենք վարում հարցի շուրջ, թե ինչ պատասխան կարող ենք տալ Պարսից ծոցում Իրանի և նրա ազդեցության տակ գտնվող խմբավորումների գործողություններին: Մեր նպատակն է՝ Իրանին հասկացնել, որ նմանօրինակ գործողությունները կարող են շատ ուժեղ պատասխանի հանգեցնել ԱՄՆ-ի կողմից», – ասել է Բոլթոնը, որը այցով Արաբական Միացյալ Էմիրություններ է ժամանել Իրանի հետ հարաբերությունների սրվելու ֆոնին:

Բոլթոնը նշել է՝ գրեթե հաստատված է, որ Իրանն է կանգնած նավերի, այդ թվում՝ սաուդական լցանավերի վրա հարձակումների հետևում, որոնք կատարվել են Օմանի ծոցում՝ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստի մերձակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում