Գագիկ Հարությունյանի եղբոր աշխատանքից ազատման պատճառը

Գագիկ Հարությունյանի եղբոր աշխատանքից ազատման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Panonrama.am: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը դիմել էր զեկուցագրով՝ իրեն երկարամյա ծառայության կապակցությամբ աշխատանքից ազատելու խնդրանքով։ Լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ եք բացատրում Արզուման Հարությունյանի հրաժարականը, փաստորեն ժամերի տարբերությամբ հրաժարական ներկայացրեցին երկու եղբայրները՝ ԲԴԽ նախագահ Գագիկ և ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանները։

«Պարոն Հարությունյանը Ազգային անվտանգության ծառայության մարմիններում աշխատել է շուրջ 35 և ավելի տարի, և նա զեկուցագրով դիմեց՝ իրեն երկարամյա ծառայության կապակցությամբ ազատելու խնդրանքով, որը բավարարվեց»,– ասաց Ա. Վանեցյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին նախ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով ԱԱԾ փոխտնօրեն Ալեքսան Հարությունյանն ազատվեց պաշտոնից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում