Բակո Սահակյանը մասնակցել է Նոր Գետաշենում «Արի Ռեզորթ» հանգստյան համալիրի բացմանը
03/06/2019 09:30

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքում մասնակցել է «Արի Ռեզորթ» հանգստյան համալիրի բացման արարողությանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը Շահումյանի շրջանում հանգստյան ցանցի զարգացումը համարել է զբոսաշրջության խթանման կարեւոր գործոններից մեկը: