Փաշինյան-Պուտին զրույցից հետո Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահին

Փաշինյան-Պուտին զրույցից հետո Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.am: Այսօր՝ հունիսի 3-ին, Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Երկու երկրների ղեկավարները խոսել են երկկողմ հարաբերություններում հեռանկարների մասին:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասով հաղորդագրության մեջ ասված է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համահագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում